Բաժիններ՝

ԵՄ-ը մշակում է Ռուսաստանի տարածած ապատեղեկատվությանը հակազդելու պլան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին պետք է պատրաստի Ռուսաստանի կողմից ուկրաինական հակամարտություը լուսաբանելիս տարածած ապատեղեկատվությանը հակազդելու պլան:

Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նա մանրամասնել է, որ պլանը պետք է ներկայացվի մինչև ԵՄ-ի առաջնորդների գագաթաժողովը, որը պլանավորված է ընթացիկ տարվա հունիսին:

Մարտի 11-ին Մողերինին հայտարարել է, որ ԵՄ-ն արդեն իսկ սկսել է պայքարել ռուսական քարոզչության դեմ: Նա ընդգծել է, որ իրենք զբաղվելու են ոչ թե հակաքարոզչությամբ, այլ՝ աջակցելու են ԶԼՄ-ների ազատությանը, այդ թվում նաև Ռուսաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս