
Այդքան խորը հոռետեսության հիմքեր չունենք. Կարեն Ճշմարիտյան

«Մենք այսօր այդքան խորը հոռետեսության հիմքեր չունենք: Պետք է նայենք իրավիճակին, ելնելով այն կայունության մակարդակից, երբ մեր տնտեսվարողները կկարողանան իրենց արտահանման ծավալները կոմպենսացնել հետագա գործողություններում»,- այսօր ճեպազրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Ըստ նախարարի՝ արտաքին ազդեցություների հետևանքով ճնշումներ կան, և դա սպասելի էր, որովետև Հայաստանի ավանդական շուկաներում արժութային ու տնտեսական իրավիճակի փոփոխությունները պետք է ազդեցություն ունենային. «Դա բնական է, որ արտահանումների և առևտրատնտեսական հարաբերությունների նվազում պետք է լիներ»:
Ճշմարիտյանի խոսքով՝ ռուս և եվրոպացի գործընկերները ոչ թե հրաժարվել են հայկական ապրանքից, այլ խնդրել են սպասել: Նա նշեց, որ կա իջեցում, բայց ընդհանուր կանխատեսումները տարվա կտրվածքով այնքան էլ հոռետեսական չեն, և տնտեսական աճի ցուցանիշը դեռևս չի վերանայվել:
Մանրամասները՝ տեսանյութում