Բաժիններ՝

Ի՞նչ անհրաժեշտություն կա հրավիրելու ՀԱԿ-ին, եթե այդ ուժն ամեն օր հայտարարում է, որ ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու. Սերժ Սարգսյան

«Կամա թե ակամա, ՀԱԿ-ը մասնակցելու է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներին»,- այս մասին այսօր «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներին և հարցին, թե ինչու ՀԱԿ-ը չի հրավիրվել դրանց: «Ես որևէ քաղաքական ուժի չեմ թերագնահատում: Ես զարմանում եմ, որ տեղեկատվությունը Ձեզ հասանելի չէ: Ես չեմ խոսել Սահմանադրության տեքստի մասին, տեքստը գոյություն չունի, ես խոսել եմ հայեցակարգին հավանություն տալու մասին, և չի եղել  մեկ կուսակցություն,  որն ասել է՝ պետք չէ հավանություն տալ, որովհետև հավանությունը դեռ չի նշանակում, որ վերջնական որոշում է կայացվել բարեփոխումների տեքստի վերաբերյալ»,- ասաց նա՝ շարունակելով, որ վերջնական որոշումը ժողովրդինն է, ինքը ևս  դեռևս վերջնական համոզվածություն չունի դրա վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Եթե մի կուսակցություն ամեն օր, որպեսզի չմոռանա, հայտարարում  է, որ ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու՝ այդ թեման քննարկելու,  ի՞նչ  անհրաժեշտություն կա հրավիրելու, և ինչի՞ դա կարող է բերել»:  Նա ասաց, որ բոլոր ուժերին հրավիրել է, պնդել, որ մեծ հաճույքով այդ հնարավորությունը կընձեռի բոլորին, թեև որոշ քաղաքական ուժերի անձնապես հրավեր է հղել՝ ընդգծելու այդ ուժի կարևորությունը: Իսկ եթե, Սարգսյանի խոսքով, ուժը կրկնում է ցանկության բացակայության մասին, ապա չարժե պարտադրել: ՀՀ նախագահի համոզմամբ՝ կամա թե ակամա, ՀԱԿ-ը մասնակցելու է  այդ քննարկումներին:  «Հո բոլորը չե՞ն կարող կողմ լինել»,- ասաց Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս