Բաժիններ՝

Զենքի արտահանման ցուցանիշով Չինաստանը գերազանցել է Գերմանիային. SIPRI-ի նոր զեկույցը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2010-2014 թվականներին զենքի արտահանման ծավալով Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցրել աշխարհում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին: Այս մասին նշված է Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած նոր զեկույցում՝ Yearbook 2015, որը հրապարակվել է այսօր:

Սպառազինության շուկայում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 27 տոկոս: Ընդ որում, նա 4 տարում սպառազինության արտահանումը մեծացրել է 37 տոկոսով: Ռուսական զենք ձեռք է բերել աշխարհի 56 երկիր: Գործարքների 60 տոկոսը բաժին են ընկել Հնդկաստանին, Չինաստանին ու Ալժիրին:

Շուկայի առաջատարն ԱՄՆ-ն է, որը սպառազինության արտահանումը մեծացրել է 23 տոկոսով: ԱՄՆ-ին է բաժին ընկնում զենքի համաշխարհային առևտրի 31 տոկոսը: Ամերիկյան զենք գնել է աշխարհի 94 երկիր, ընդ որում՝ վաճառված զենքի 32 տոկոսը բաժին է ընկել Մերձավոր Արևելքին:

Վաճառած զենքի ծավալով երրորդ հորիզոնական է դուրս եկել Չինաստանը, ով ավելի վաղ զբաղեցնում էր միայն 9-րդ տեղը: Չինաստանը դրանով իսկ չորրորդ հորիզոնական է մղել Գերմանիային: Չինաստանը 2010-2014 թվականներին զենքի արտահանումը մեծացրել է 143 տոկոսով, այժմ նրան է բաժին ընկնում զենքի շուկայի 5 տոկոսը:

Կարդացեք նաև

Զենքի արտահանման ցուցանիշով առաջատար տասնյակում են ընդգրկվել նաև Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Իտալիան, Ուկրաինան ու Իսրայելը: 5 տարում ԵՄ-ի երկրներից զենքի արտահանման ծավալն անկում է ապրել 16 տոկոսով, ինչն էլ հանգեցրել է նրան, որ շուկայում ԵՄ-ի անդամների ընդհանուր մասնաբաժինը եղել է ավելի ցածր, քան ԱՄՆ-ինն ու Ռուսաստանինը, մինչդեռ 2005-2008 թվականներին այդ ցուցանիշը եղել է բարձր:

2005-2009 թվականների հետ համեմատ՝ վերջին 5 տարում 16 տոկոսով աճել է զենքի համաշխարհային առևտրի ծավալը: SIPRI-ի տվյալներով՝ 2010-2014 թվականներին զենքի խոշորագույն գնորդներ են դարձել Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Չինաստանը, ԱՄԷ-ն ու Պակիստանը:

Հնդկաստանին բաժին է ընկել զենքի համաշխարհային գնման 15 տոկոսը, Սաուդյան Արաբիային ու Չինաստանին՝ 5-ական տոկոս, ԱՄԷ-ին ու Պակիստանին՝ 4-ական տոկոս: Զենքի ներկրման ցուցանիշով լավագույն տասնյակում են ընդգրկվել նաև Ավստրալիան, Թուրքիան, ԱՄՆ-ը, Հարավային Կորեան ու Սինգապուրը:

Եվրոպան սպառազինության ներկրումը կրճատել է 36 տոկոսով, նրա երկրներին բաժին է ընկել զենքի ընդհանուր գնման 12 տոկոսը: Միևնույն ժամանակ Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի անդամ երկրների կողմից զենք ներկրելն աճել է 71 տոկոսով, նրանք գնել են Մերձավոր Արևելքին վաճառված զենքի 54 տոկոսը: Ընդհանուր առմամբ տարածաշրջանին բաժին է ընկել զենքի ներկրման 22 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս