Բրուցելոզ ախտորոշմամբ 14 հիվանդ բուժվում է Կապանի ԲԿ-ում. բոլորը նույն ընկերության աշխատողներ են. «Փաստինֆո»
Բրուցելոզ ախտորոշմամբ Կապանի բժշկական կենտրոնում ներկայումս բուժում է ստանում 14 անձ, սակայն նրանց թիվը եղել է 16-ը. երկուսը դուրս են գրվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը՝ հավելելով, որ դեռևս 22 օր առաջ են իրենց մոտ բրուցելոզի ախտանիշներով հիվանդներ ընդունվել:
Նրանք բոլորն աշխատում են Կապանում գործող խոշոր և մանր եղջերավորների մորթման արտադարմասում՝ որպես բանվորներ:
Սմբատ Օհանյանի խոսքով՝ նրանք վարակվել են մսամթերքն ընդունելով կամ մաշկի ամբողջականության խախտման հետևանքով:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: