Ինչպե՞ս սպիտակեցնել թևատակերը
Յուրաքանչյուր կին ցանկանում է ազատվել թևատակերի մուգ կետերից: healthylifetricks.com-ը բնական միջոց է առաջարկում, որի շնորհիվ կարող եք ազատվել այդ խնդրից: Իհարկե, ձեզանից ժամանակ և ջանք կպահանջվի, բայց արդյունքը հրաշալի կլինի: Ձեզ ենք ներկայացնում բնական այդ միջոցները:
1. Կարտոֆիլ- Հում կարտոֆիլը հրաշալի սպիտակեցնող միջոց է: Այն չի գրգռում մաշկը, քանի որ մեղմ թթուներ է պարունակում: Ինչպե՞ս օգտագործել այն: Մի կտոր կարտոֆիլով 5-10րոպե շարունակ տրորեք թևատակերը, այնուհետև գոլ ջրով լվացեք: Ավելի արագ արդյունքների հասնելու համար կրկնեք այս գործողությունն առնվազն օրը 2 անգամ:
2. Կիտրոն- Կիտրոնը համարվում է բնական մաքրող միջոց, որը նաև ունի հակաբակտերիալ և հականեխիչ հատկություն: Ինչպե՞ս օգտագործել: Կիտրոնի բարակ շերտով լողանալուց առաջ տրորեք թևատակերը, այնուհետև օգտագործեք խոնավեցնող քսուք՝ մաշկը չորությունից պաշտպանելու համար: Խյուս ստանալու համար խառնեք կիտրոնի հյութը, յուգորտը, մեղրն ու երիցուկը, քսեք թևատակերին և թողեք 10 րոպե, այնուհետև լվացեք ջրով:
3. Կերակրի սոդա- Բոլորս էլ գիտենք սոդայի սպիտակեցնող հատկանիշների մասին: Սպիտակեցնելուց բացի, այն նաև կկանխարգելի թևատակերի տհաճ հոտի առաջացումը: Ինչպե՞ս օգտագործել: Խառնեք ջուրը և սոդան, որպեսզի խյուսանման զանգված ստանաք: Թեթևակիորեն մերսելով՝ քսեք թևատակերին: Լվացեք դիմակը և չորացրեք մաշկը:
4. Վարունգ- Այս հրաշալի բանջարեղենը մաշկը սպիտակեցնող հատկություն ունի: Սպիտակեցնող հատկություններն առավել արդյունավետ դարձնելու համար՝ խառնեք այն կիտրոնի հետ: Ինչպե՞ս օգտագործել: Կտրատեք վարունգը և դրանով տրորեք թևատակերը: Կարող եք օգտագործել նաև վարունգի հյութը: Խառնեք վարունգի և կիտրոնի հյութերը, այնուհետև ավելացրեք փոքր-ինչ երիցուկ:
5. Նարնջի կեղև- Նարնջի կեղևը նույնպես սպիտակեցնող հատկանիշ ունի: Ինչպե՞ս օգտագործել: Չորացրեք նարնջի կեղևը, այնուհետև աղացեք: Ստացված փոշին խառնեք կաթով՝ մինչև խյուսանման զանգված ստանալը: Քսեք թևատակերին և 10 րոպե տրորեք: Վերջում լվացեք ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը