Բաժիններ՝

Ֆերգյուսոնի ոստիկանապետը հրաժարական է տվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Ֆերգյուսոն քաղաքի ոստիկնապետը երեկ հրաժարական է տվել: 2014 թվականի ամռանը ոստիկանը սպանել էր սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին, որից դժգոհ մարդիկ Ջեքսոնի հրաժարականը սկսել էին պահանջել դեռևս Բրաունի սպանությունից:

Սրանից առաջ զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ են տվել Ֆերգյուսոնի սիթի-մենեջեր Ջոն Շոուն և քաղաքային դատավոր Ռոնալդ Բրոկմեյերը: Մարտի 3-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը զեկույց էր ներկայացրել Ֆերգյոսունում տիրող իրավիճակի մասին:

Դրանում նկարագրված էր սևամորթների հանդեպ ոստիկանության ու դատական համակարգի կանխակալ վերաբերմունքը: Սպիտակամորթ ոստիկան Դարեն Ուիլսոնը սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին Ֆերգյուսոն քաղաքում սպանել է 2014 թվականի օգոստոսի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031