Բաժիններ՝

Կհրաժարվե՞նք արդյոք դրամից

Ինչպես տեղեկացրել ենք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել, թե հեռանկարում արժութային միության ստեղծման ի՞նչ նպատակահարմարություն և հնարավորություն կա։

Այս տեղեկությունը երեկ առիթ դարձավ, որ Հայաստանում կրկին սկսեն խոսել մոտ ապագայում դրամից հրաժարվելու և ԵՏՄ միասնական արժույթի անցնելու մասին (լինի դա ալթըն, եվրազ թե ռուբլի)։ Իրականում, ՌԴ նախագահն առայժմ կարգադրել է ընդամենը ուսումնասիրել դրա նպատակահարմարությունը։ Թե ինչ եզրակացության կգան երկրի ԿԲ-ն ու կառավարությունը, դժվար է ասել. կարծիքները այս հարցում խիստ տարբեր են։ Սակայն անգամ դրական եզրակացության պարագայում՝ միասնական արժույթի ներդրման համար տարիներ կպահանջվեն։

Այնպես որ, «ալթընի» մոտալուտ գալստյան մասին խոսակցությունները, ինչպես ասում են, խիստ չափազանցված են։ Իսկ թեմայի շահարկումը կարող է խուճապի պատճառ դառնալ և նպաստել դրամի արժեզրկմանը։

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ 168 Ժամ թերթի այսօրվա համարում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս