Լավրովն Աբխազիայի հետ բանակցությունները համարում է ժամանակին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր աբխազական գործընկեր Վյաչեսլավ Չիրիկբայի հետ բանակցությունները համարել է ժամանակին, որպեսզի քննարկեն տնտեսական համագործակցությունն ու միջազգային հարցերով երկխոսությունը:
Լավրովն այդ մասին հայտարարել է Չիրիկբայի հետ հանդիպման բացման ժամանակ. «Հավանաբար հանդիպումը տեղի է ունենում ժամանակին: Քննարկելու բաներ կան Սոչիում ու Մոսկվայում տեղի ունեցած նախագահների հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն ապահովելու պլանում:
Դա վերաբերվում է տնտեսական, հումանիտար համագործակցությանը, տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ փոխգործակցությանը»: Չիրիկբան իր հերթին հայտարարել է, որ քննարկման համար կան մի շարք թեմաներ:
Չիրիկբան հիշեցրել է, որ ոչ վաղ անցյալում ուժի մեջ է մտել դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: Չիրիկբան հավելել է, որ իրենք լավատեսորեն են նայում բանակցությունների հաջողությանը: