Բաժիններ՝

Ռուս զինծառայողները տանկային բիաթլոնին կնախապատրաստվեն Հայաստանում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` մոտ 300 ռուս տանկավար ձեռնամուխ են եղել Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանի տարածքում տանկային բիաթլոնի մրցույթի նախապատրաստմանը: Այս մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամլո ծառայությունը:

Ներկա դրությամբ ընթանում է Т-72Б տանկերի ու հետևակի մարտական մեքենաների լավագույն վարորդ-մեխանիկներին, հրամանատարներին ու նշանառու-օպերատորներին ընտրելու գործընթաց: Դրա ավարտից հետո կմեկնարկեն տանկերը տարբեր ձևերով վարելու համալիր վարժանքները:

Բացի այդ, կիրականացվեն նաև մարտական մեքենաների կրակային փորձարկումներ ու տակտիկական-հատուկ նախապատրաստություն: Լավագույն տանկավարները կմասնակցեն ՀՌՕ-ի գավաթին, որը տեղի է ունենալու ընթացիկ տարվա մայիսին:

Տանկային բիաթլոնի աշխարհի առաջին առաջնությունն անցկացվել է 2014 թվականի օգոստոսի 4-16-ին, մերձմոսկովյան Ալաբինոյում: Դրան մասնակցել են 12 երկրների ներկայացուցիչներ, իսկ ավելի քան 20 երկրներ էլ ուղարկել էին իրենց դիտորդներին:

Տանկային բիաթլոնում հաղթող էր ճանաչվել Ռուսաստանը, իսկ երկրորդ ու երրորդ հորիզոնականները զբաղեցրել էին Հայաստանն ու Չինաստանը: Հայտնի է, որ 2015 թվականին կայանալիք տանկային բիաթլոնին մասնակցելու է 24 երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս