15 բան, ինչի համար դուք պարտավոր չեք բացատրություն տալ կամ արդարանալ
1. Դուք պարտավոր չեք որևէ մեկին բացատրել ձեր կյանքում տիրող իրավիճակը։
Եթե դուք որևէ մեկի հետ ապրում եք քաղաքացիական ամուսնությամբ, կամ մի վարձով բնակարանը փոխում եք մյուսով, կամ էլ ապրում եք ծնողների հետ, չնայած վաղուց 20 տարեկան չեք, ապա դուք պարտավոր չեք դա ինչ-որ մեկի բացատրել։
Թե ինչո՞ւ եք դուք վարվում այսպես, ոչ թե այնպես, դա միայն և միայն ձեր գործն է։
Եթե դուք տիրապետում եք ձեր կենսական իրավիճակին, ուրեմն դա նշանակում է, որ դուք ձեր սեփական պատճառներն ունեք ձեր կամեցած ձևով ձեր կյանքը տնօրինելու, և դա ոքի չի վերաբերում։
2. Դուք պարտավոր չեք մեկնաբանություններ տալ կյանքում ունեցած ձեր առաջնայնությունների մասին։
Դուք ձեր սեփական մտքերն ունեք այն բանի վերաբերյալ, թե ինչ կարելի է անել ձեր ու ձեր մտերիմների բարօրության համար։ Եվ, քանի որ բոլորս էլ բացառիկ անձնավորություններ ենք՝ տարբեր արժեհամակարգերով, երազանքներով և ձգտումներով, մի մարդու առաջնայնություններն անպայմանորեն կտարբերվեն մյուսի նախընտրություններից։ Դուք ինքներդ եք ընտրում՝ ինչն է ձեզ համար կարևոր, և դա ոչ մեկի գործը չէ։
3. Դուք պարտավոր չեք ներողություն խնդրել, եթե չեք ցավում կատարվածի համար։
Եթե դուք չեք զղջում ձեր արարքների համար, նախկինի պես կարծում եք, որ դուք ճիշտ եք, կամ ինչ-որ մեկն այնքան էլ արժանի չէ ներման, դուք չպետք է ներողություն խնդրեք։ Շատ մարդիկ ձգտում են արագ ներողություն խնդրել, որպեսզի արագ մոռանան կատարվածը։ Դա կարող է միայն վատացնել իրավիճակը։
Եթե մեղավոր չեք՝ պետք չէ ներողություն խնդրել։
4. Դուք պարտավոր չեք բացատրություն տալ միայնության մեջ անցկացրած ժամանակի համար։
Շատերը վախենում են կոպիտ ու գոռոզ թվալ, եթե փոխեն պլանները կամ հրաժարվեն հրավերներից զուտ միայնակ մնալու, առանձնանալու՝ ինքն իր հետ մնալու ցանկության համար: Գուցե մարդն ուզում է ի մի բերել մտքերը կամ կտրվել իրականությունից, կամ էլ ուղղակի գիրք կարդալ։ Սա շատ նորմալ պրակտիկա է, որը ժամանակ առ ժամանակ պետք է գալիս յուրաքանչյուրիս։
Հանգիստ եղեք։ Եթե ուզում եք մենակ մնալ՝ մնացեք մենակ։ Պարտադիր չէ մարդիկ տեղեկացված լինեն, թե ինչո՞ւ է դա ձեզ պետք։
5. Դուք պարտավոր չեք համաձայնել որևէ մեկի անձնական համոզմունքների հետ։
Միայն նրա համար, որ ինչ-որ մեկն ինքնամոռաց պատմում է իր համոզմունքների մասին, պետք չէ նստել և ամեն ասվածին գլխով անել՝ ի նշան համաձայնության։
Եթե դուք չեք կիսում նրանց գաղափարները, արդար չէ ցույց տալ, որ համաձայն եք։ Ավելի լավ է հանգիստ հակաճառել, քան հիասթափություններ կուտակել։
6. Դուք պարտավոր չեք «Այո» ասել։
Դուք բոլոր իրավունքներն ունեք «Ոչ» ասելու, եթե համաձայնելու համար ծանրակշիռ պատճառներ չկան։ Բոլոր ոլորտներում ամենաշատը հաջողության են հասնում այն մարդիկ, ովքեր տիրապետում են մերժման արվեստին բոլոր այն դեպքերում, երբ դրանք չեն համապատասխանում իրենց նախընտրություններին։
Գնահատեք այլոց արած բարությունը և շնորհակալ եղեք, բայց համարձակ «Ոչ» ասեք այն ամենին, ինչը ձեր ուշադրությունը շեղում է ձեր հիմնական նպատակներից։
7. Դուք պարտավոր չեք արդարանալ ձեր արտաքինի համար։
Դուք կարող եք բարեկազմ լինել կամ թմբլիկ, բարձրահասակ կամ ոչ այնքան, գեղանի կամ սովորական, բայց դուք չպետք է որևէ մեկին բացատրեք՝ ինչո՞ւ է հենց այդպիսին ձեր տեսքը։ Ձեր արտաքինը բացառապես ձեր խնդիրն է։ Թույլ մի տվեք, որ ձեր արտաքին տեսքը որոշի ձեր ինքնագնահատականը։
8. Դուք պարտավոր չեք բացատրություն տալ սննդի մեջ ունեցած ձեր նախընտրությունների համար։
Կան որոշակի մթերքներ, որոնք տարբեր պատճառներով պարզապես դուր չեն գալիս ձեզ, սկսած համային որակներից՝ մինչև ձեր առողջության վրա ունեցած ազդեցության հանգամանքը։ Եթե ինչ-որ մեկը համառորեն ուզում է իմանալ, թե ինչո՞ւ չեք ուտում այս կամ այն մթերքը, ուշադրություն մի դարձրեք և պատասխանեք, որ ձեր նախընտրած սնունդը հենց այն է, ինչ ձեզ պետք է։
9. Դուք պարտավոր չեք բացատրություն տալ ձեր անձնական կյանքի մասին։
Եթե դուք փոխադարձ համաձայնությամբ հասուն մարդու հետ գտնվում եք մտերիմ հարաբերությունների մեջ, ապա ոչ ոքի չի վերաբերում, թե որտեղ, երբ և ինչպես եք դուք կարգավորում ձեր անձնական կյանքը։ Կամուսնանա՞ք, թե՞ պատահական կապերի մեջ կմտնեք՝ դա միայն ձեր գործն է։
10. Դուք պարտավոր չեք բացատրել ձեր կարիերայի կամ անձնականի ընտրությունը։
Երբեմն հանգամանքները ձեզ ստիպում են ընտրություն կատարել կարիերայի և անձնական կյանքի միջև։ Այդ որոշումը միշտ չէ, որ հեշտ է տրվում, և դուք արդյունքում կարող եք ընտրել աշխատանքը։ Ամեն դեպքում դուք շրջապատին պարտավոր չեք բացատրել՝ ինչո՞ւ ընտրեցիք մասնագիտությունը կամ՝ հակառակը, եթե վստահ եք, որ ամեն ինչ անում եք այնպես, ինչպես պետք է։
11. Դուք պարտավոր չեք բացատրել ձեր քաղաքական կամ կրոնական հայացքները։
Եթե դեմոկրատ եք, հանրապետական, կաթոլիկ, բողոքական կամ այլ կրոնի եք դավանում, ձեր անձնական ընտրությունն է։ Եթե ձեզ չեն ընդունում այնպիսին, ինչպիսին կաք՝ դա ձեր խնդիրը չէ։
12. Դուք պարտավոր չեք բացատրել, թե ինչո՞ւ եք դուք միայնակ։
Ամուսնացա՞ծ եք, թե՞ ոչ, դա բացի ձեզնից՝ ոչ ոքի չի վերաբերում։ Միայնությունը մեղք չէ։ Դուք ազատ եք ընտրել՝ հարաբերություններ ձևավորե՞լ, թե՞ ոչ։ Պետք չէ ձեր և ուրիշների վրա փակցնել անպիտան սոցիալական պիտակներ։
13. Դուք պարտավոր չեք ինչ-որ մեկի հետ հանդիպել միայն այն բանի համար, որ ձեզ խնդրել են։
Այդ ինչ-որ մեկը կարող է բարետես լինել, բայց դուք պարտավոր չեք ժամադրության գնալ նրա հետ։ Եթե հոգու խորքում զգում եք, որ այդ հանդիպումը ձեզ պետք չէ, մի՛ գնացեք այդ հանդիպմանը։ Պատճառ գտեք հրաժարվելու համար և մի փոխեք ձեր որոշումը։
14. Դուք պարտավոր չեք որևէ մեկի բացատրել ամուսնանալու ձեր որոշումը։
Անկախ այն բանից՝ ուզո՞ւմ եք ամուսնանալ և երեխաներ ունենալ, թե՞ ազատ լինել և անզավակ, դա միայն և միայն ձեր անձնական որոշումն է։
15. Դուք պարտավոր չեք բացատրել, թե ինչո՞ւ եք հենց այդ մարդուն ընտրել:
Անգամ, եթե շատերին թվում է, թե դուք միմյանց համապատասխան զույգ չեք, դա ձեզ չի վերաբերում, այլ նրանց խնդիրն է: Ապրեք ձեր կյանքով և երբեք մի ընդհատեք հարաբերությունները։ Սխալներ գործեք և սովորեք այդ սխալների վրա։
Հենց դա է կյանքը։
Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԸ