Բաժիններ՝

Լուկաշենկոն անվանել է Բելառուսի տնտեսական ճգնաժամի մեղավորներին

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհ է արդյունաբերության նախարարությանը ենթակա ձեռնարկությունների տնտեսական ցուցանիշներից: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը:

Լուկաշենկոն հայտարարել է, որ բոլոր ոլորտներից, որոնցում ձևավորվել է անբարենպաստ իրավիճակ, իրեն ամենաշատը մտահոգում է արդյունաբերության նախարարությունը. «Այդ գերատեսչության ձեռնարկությունները զբաղեցնում են Բելառուսի ողջ արդյունաբերական արտադրության 1/5-ը, արտադրանքի կեսից ավելին ուղղվում է արտահանմանը:

Ընդ որում` վերջերս այդ ձեռնարկությունները լրջորեն հետ են մնում և ներքև են քաշում ողջ բելառուսական տնտեսությունը: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել. այս տարի ես կառավարությունից չեմ պահանջում, որ ապահովեն բեկում, որ լինի արդյունաբերության վիթխարի աճ:

Պարզապես հասկանալի ասվել է, որ չվատթարացնեն իրավիճակը: Այնուամենայնիվ, հունվարի արդյունքներով այն չի բարելավել»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելառուսի ղեկավարը Եվրոպայի թերևս միակ քաղաքական գործիչն է, ով միայն օգուտներ է ստանում ռուս-ուկրաինական հակամարտությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս