Ուկրաինան բարձր գին է վճարում իր պայքարի համար. Պորոշենկո
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Հեմոնդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Դոնբասի իրավիճակի ապաէսկալացման համար անհրաժեշտ է միջազգային խաղաղապահ առաքելության ծավալում:
Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիային՝ Ուկրաինայի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն ամուր աջակցելու համար. «Մեր պատերազմը մղվում է ազատության, ժողովրդավարության, եվրոպական արժեքների ու սկզբունքների համար: Ուկրաինան բարձր գին է վճարում իր պայքարի համար»:
Պորոշենկոն հավելել է, որ իրավիճակը բարդ է ոչ միայն Դոնբասում, այլև՝ օկուպացված Ղրիմում, ուր վատթարացել է մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը: Պորոշենկոն ու Հեմոնդն ընդգծել են Մինսկյան պայմանավորվածությնունների ամբողջական իրագործման կարևորությունը:
Պորոշենկոն հայտարարել է, որ շատ վտանգավոր կլինի, եթե եվրոպացի գործընկերները դնեն վարդագույն ակնոցներ՝ համարելով, որ ամեն ինչ լավ է: Պորոշենկոն հիշեցրել է, որ ցայժմ անազատության մեջ են մնում պատանդները, այդ թվում նաև Նադեժդա Սավչենկոն, վերահսկողություն չի հաստատվել սահմանին, երկրի տարածքից դուրս չն բերվել օտար զորքերը:
Պորոշենկոն Մեծ Բրիտանիային կոչ է արել վավերացնել ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը: