Իրանի հետ միջուկային գործարքը հաշվի է առնում Պարսից ծոցի երկրների շահերը. Ջոն Քերի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի հետ միջուկային գործարքը հաշվի է առնում Պարսից ծոցի երկրների շահերը: Քերին այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի և թագավորության արտգործնախարար, արքայազն Սաուդ ալ-Ֆեյսալի հետ հանդիպման ժամանակ.

«Իրանի հետ նրա միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ վարելով՝ մենք շարունակելու ենք հետևել նրա ապակայունացնող գործունեությանը Սիրիայում, Լիբանանում, Իրաքում, Արաբական թերակղզում և հատկապես Եմենում: ԱՄՆ-ը չի պլանավորում Իրանի հետ ստորագրել լայանամասշտաբ համագործակցության մասին համաձայնագիր»:

Ալ-Ֆեյսալն իր հերթին մտավախություն է հայտնել, որ Իրանը «կնվաճի Իրաքը»: Նա հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան անհանգստացած է Թեհրանի կողմից Բաղդադի ներքին գործերին միջամտելու կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս