Բաշար Ասադն ու Դողու Փերինչեքը քննադատել են Էրդողանին՝ ծայրահեղականներին աջակցելու համար
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ընդունել է թուրքական «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքին ու նրա հետ եկած 13 հոգանոց պատավիրակությանը:
Հանդիպումը տևել է 14 ժամ և 45 րոպե, որի ժամանակ կողմերը քննարկել են անվտանգության, տնտեսական, սոցիալական ու մշակութային ոլորտի հարցեր: Հանդիպման ժամանակ Ասադը հայտարարել է, որ Սիրիայի մասնատումը Թուրքիայի մասնատումն է և ընդհակառակը:
Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին մեղադրել է հանուն սեփական հավակնությունների ծայրահեղականներին աջակցելու մեջ, և որ նա Թուրքիան վերածել է Սիրիայի գլխավոր թշնամու. «Էրդողանն աջակցում է ծայրահեղականներին ու այլ ուժերի, որպեսզի գոհացնի իր հովանավորներին ու բավարարի սեփական հավակնությունները:
Ժողովուրդը պետք է ճնշում գործադրի ահաբեկչությանն աջակցող իր կաառավարության վրա, քանի որ ահաբեկիչների դեմ պարզապես պատերազմելը բավարար չէ նրանցից ձերբազատվելու համար»:
Փերինչեքն իր հերթին Ասադի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է. «Մարդկության սիրտը բաբախում է Սիրիայում: Սիրիական ճգնաժամի կարգավորումը բանալի է դեպի համայն աշխարհում խաղաղության: Թուրք հասարակության առաջադեմ ներկայացուցիչները Թուրքիայի կառավարությանը թույլ չեն տա շարունակել աջակցել ահաբեկիչներին»: