Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում

Փետրվարի 27-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Նազարբեկ Երիտասարդական Միության նախաձեռնությամբ կազմակերպվել է Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Միջոցառմանը ցուցադրվել է Ծիր Կաթին ստուդիայի «Սումգայիթ. անպատիժ ոճրագործություն» ֆիլմը, ինչից հետո խոսքով հանդել է եկել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Նա ընթերցել է Սումգայիթի ջարդերը վերապրածների վկայությունները, որոնք հրապարակվել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախկին նախարար, «Բժիշկներ առանց սահմանների» և «Աշխարհի բժիշկներ» կազմակերպությունների համահիմնադիր Բերնար Քուշների «Սումգայիթյան ողբերգությունը» գրքում, հիշեցրել է Սումգայիթյան ջարդերի կանխամտածված և ծրագրավորված լինելու հանգամանքը:

Զուգահեռներ են անցկացվել Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի ջարդերի միջև, անդրադարձ է կատարվել նաև Արցախյան շարժմանը, դրա պատմությանն ու ազատագրական պայքարի արդի փուլին։

Միջոցառմանը ներկա են եղել տեղի հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի անդամներ:

ԼՂՀ ԱԳՆ

Տեսանյութեր

Լրահոս