
Լավրովը կոչ է արել Նեմցովի սպանությունը չօգտագործել քաղաքական նպատակներով

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ժնևում ելույթ ունենալով ՄԱԿ-ի խորհրդում, հայտարարել է, որ Մոսկվայի կենտրոնում քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին սպանելը «կեղտոտ և ստոր» հանցանք է.
Լավրովն ընդգծել է, որ ընդդիմադիր գործչի սպանության կապակցությամբ իրականացվելու է մանրակրկիտ հետաքննություն, իսկ մեղավորները ենթարկվելու են պատասխանատվության. «Այդ կեղտոտ հանցանքը հետաքննվելու է օրենքի ողջ խստությամբ, որպեսզի մեղավորները չխուսափեն պատասխանատվությունից:
Նախագահ Վլադիմիր Պուտինն անհապաղ տվել է անհրաժեշտ բոլոր ցուցումները, և դրանք վերցվել են հատուկ վերահսկողության տակ»: Լավրովը կոչ է արել այդ աղետը (Նեմցովի սպանությունը) չօգտագործել քաղաքական նպատակներով: