«Գելլափ Ինթերնեյշնլ». ՀՀ բնակչության մոտավորապես 64%-ը կողմ է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուն
«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօրվա ասուլիսի ժամանակ ներկայացրեց նոյեմբերի վերջին իրենց կատարած հետազոտության արդյունքները:
Նշենք, որ հարցմանը մասնկացել է 1067 քաղաքացի, և այն իրականացվել է 2014 թվականի նոյեմբերի 20-27-ը ընկած ժամանակահատվածում:
Ա Նավասարդյանի խոսքով՝ ներկայումս որոշ երկրներ ձգտում են ﬕավորման, մյուսները՝ հակառակը՝ ինքնուրույնության:
Հարցին՝ եթե Դուք իրավասու լինեիք նման հարցեր որոշելու՝ նշված երկրներից որո՞նց հետ ճիշտ կլիներ ﬕավորվել ﬔր երկրին, հարցման մասնակիցների 63%-ը պատասխանել է՝ Ռուսաստանի: 27 %-ը նշել է, որ Հայաստանը պետք չէ միավորվի նշված երկրների կամ միությունների հետ, 7%-ը նշել է՝ Եվրոպական երկրների հետ, Վրաստանի հետ՝ 3%-ը, Բելառուսի հետ՝ 3%-ը, Ղազախստանի հետ՝ 3%-ը, Ուկրաինայի հետ՝ 1%-ը:
Ա. Նավասարդյանը միաժամանակ նշեց, թե հունվարին Գյումրիի Ավետիսյանների ընտանիքի դեմ իրականացված ոճրագործությունից հետո հնարավոր է որոշակի փոփոխություն լինել:
Հարցման մասնակիցներին հարցրել են նաև՝ ըստ Ձեզ՝ ներկա պահին որո՞նք են ՀՀ առջև կանգնած աﬔնակարևոր խնդիրները. «Գործազրկություն՝ 43 %, պատերազմական իրավիճակ՝ 43%, արտագաղթ՝ 41%, աղքատություն 40% և մնացածը մի քիչ ավելի նվազ»:
2014թ. հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական ﬕությանը Հայաստանի ﬕանալու պայմանագիրը։ Հարցին՝ արդյոք կարծո՞ւմ եք, որ Հայաստանի ընդգրկումը այդ ﬕություն ցանկալի էր, հարցման մասնակիցների 11%-ը պատասխանել է՝ միանշանակ՝ այո, 53 %-ը՝ ավելի շուտ՝ այո, 17%-ը՝ ավելի շուտ՝ ոչ, 6%-ը՝ միանշանակ՝ ոչ:
Ա. Նավասարդյանը նշեց, որ ռուբլու արժեզրկման հետ կապված իրենք նույնպես հարցում են անցկացրել: Հարցման մասնակիցներին տրվել են հետևյալ հարցադրումները. ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս կանդրադառնա այս երևույթը Ձեր ընտանիքի նյութական վիճակի և Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա: Մասնակիցների՝ 45%-ը նշել է, որ շատ վատ կանդրադառնա ընտանիքի նյութական վիճակի վրա, 21-ը նշել է, որ ավելի շուտ՝ վատ կանդրադառնա, 15%-ը՝ ավելի շուտ՝ չի անդրադառնա, 18%-ը՝ ոչ մի կերպ չի անդրադառնա:
Հարցման մասնակիցների 62%-ը նշել է, որ ռուբլու արժեզրկումը շատ վատ կանդրադռնա ՀՀ տնտեսության վրա, 26 %-ը՝ ավելի շուտ՝ վատ կանդրադառնա, 5%-ը՝ ավելի շուտ՝ չի անդրադառնա, 3%-ը` ոչ մի կերպ չի անդրադառնա: