![](/banners/BeFunky-design.jpg)
Հիլարի Քլինթոնն ապրիլին կհայտարարի առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին. WSJ
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/pic_8009d8ad05dd401d6d2c723f17ac9c72.jpg)
Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին առաջին տիկին ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախագահական առաջիկա ընտրություններին իր մասնակցելու մտադրության մասին հայտարարելու է 2015 թվականի ապրիլին:
Այս մասին հայտարարել են նրա նախընտրական կամպանիայի հովանավորները: Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության հովանավորներին իրազեկել է այն մասին, որ նախագահական մրցավազքը կսկսվի ավելի վաղ, քան ակնկալվում էր: Դրա շնորհիվ նա կկարողանա ավելի արագ ձեռնամուխ լինել միջոցներ հավաքելուն:
Աղբյուրների տվյալներով՝ ընկերության հիմնադրամը պետք է կազմի ավելի քան 1 միլիարդ դոլար: Քլինթոնը պաշտոնապես չի հայտարարել նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրության մասին, սակայն 2014 թվականի սեպտեմբերին նա ակնարկել է 2016 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին:
2008 թվականին նա արդեն իսկ մասնակցել է նախագահական կամպանիայի և կուսակցության ներսում տանուլ է տվել Բարաք Օբամայի հետ մրցակցությունը: Նախորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնից կստացվի հիանալի նախագահ: