«Ուզում էր Դիլիջանի միջազգային դպրոցում սովորել եւ մինչեւ պատահարը ակտիվ անգլերեն էր պարապում՝ օրը 6-7 ժամ շարունակ, շատ էր կարդում, գիշերները ուշ էր քնում, բայց շատ կենսախինդ էր, դրա համար չենք կարողանում հասկանալ՝ ինչը կարող էր դրդել, երեխա է՝ պահի ազդեցությամբ է արել»:
Քարվաճառ տեղափոխվելով՝ շատ բան փոխվեց իմ կյանքում: Քարվաճառում կյանքի տեմպը շատ դանդաղ է: Ես չեմ կարող համեմատել Քարվաճառն ու Երեւանը , դրանք կարծես տարբեր աշխարհներ լինեն: Քարվաճառում ես շատ բան սովորեցի: Առաջինը սովորեցի համբերել, սովորեցի ինքնուրույն շատ բաներ անել, այստեղ կարող է խանութը մի օր փակ լինի եւ դու ստիպված պետք է հաց թխես:
Միայն քնի պակասը չէ, որ վատնում է ձեր էներգիան: Նույնիսկ աննշան գործողությունները կարող են հյուծել ձեզ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ մտովի: Որոշ գիտնականների կարծիքով՝ կան մի շարք վատ սովորություններ, որոնք ձեզ հոգնեցնում են: Նրանք ներկայացրել են կենսակերպի մի քանի փոփոխություններ, որոնք կարող են վերականգնել ձեր ուժերը:
«Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ պատժի կրման ընթացքում «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է 18 քաղաքացիների հետ, այնուհետև` փոխանակվել բջջային հեռախոսահամարներով և կապը շարունակել բջջային հեռախոսով խոսելու միջոցով, շարունակաբար տարբեր երկրների քաղաքացի ու գործարար ներկայանալով, ընդհանուր հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 3.780.000 դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր և կանխիկ գումար:
Միշտ մտածում ենք, որ նիհարելը ծանր և հետևողական աշխատանք է պահանջում: Այն մարդը, ով նիհարում է, անմիջապես հերոս է դառնում: «Այ քեզ կամքի ուժ»,-ասում ենք: Նիհարելը, պարզվում է, այնքան բարդ չէ, որքան շատերն են կարծում: Նիհարելուն պետք է վերաբերվել որպես հոբիի, որի ընթացքում և՛ հաճույք ես ստանում, և՛ հաջողության հասնում: Պետք է հետևել ընդամենը 6 կանոնների, և ձեր նպատակակետն օրեցօր ավելի ու ավելի մոտ կլինի:
Որպես կանոն՝ դրանք առաջանում են անհարմար կոշիկներ կրելու արդյունքում: Իրականում կոշտուկները մեր օրգանիզմի պաշտպանական ռեակցիայի արդյունքում են առաջանում. դրանք առաջանում են մաշկի խիստ վնասված հատվածներում, որպեսզի մաշկը պաշտպանեն ավելի լուրջ վնասվածքներից: Սակայն, եթե ժամանակին չազատվեք կոշտուկներից, դրանք կսկսեն ցավել, երբեմն նույնիսկ արյունահոսել՝ այդ կերպ բարձրացնելով վարակի առաջացման հավանականությունը:
Խառնակ օրեր էին: Հասարակությանը միայն ներքաղաքական գործընթացների լրատվությունն էր հետաքրքրում: Ու ճիշտ այդ պահին տնտեսական երկու լուր հրապարակվեց: Երկու և մեկը մեկից հետաքրքիր: