Ջեմիլ Չիչեքն «ահաբեկչական կազմակերպություններ» է անվանել ASALA-ին ու PKK-ին, «Իսլամական պետությանը» և «Բոկո Հարամին»` փորձելով «հավասարության նշան» դնել նրանց միջև:
«Տեր-Պետրոսյանը շատ լավ հասկանում է, թե ով է Գագիկ Ծառուկյանը, և ինքն էր տարիներ առաջ Գ. Ծառուկյանին դասում Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շարքին, ովքեր, ըստ նրա, երկիրը կործանողներն էին: Այս տարիների ընթացքում Գ. Ծառուկյանի բնույթը չի փոխվել: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանը նրա հետ կապված ինչ-ինչ հույսեր ունի, այնինչ դրանք օդի մեջ բաներ են, մանիպուլյատիվ են»:
2014 թ. հոկտեմբերի 27-ին Արթիկի մի բնակչուհուց ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, իրեն անհայտ պայմաններում, իր բանկային քարտի հաշվեհամարից գողացել է 998.500 դրամ:
Դեռ ուսումնասիրված չէ հիվանդության ամբողջական էթիոլոգիան: Համարվում է՝ էապես մեծ դեր է խաղում գենետիկան և խրոնիկ վարակի առկայությունը, որոնք ախտահարում են ստամոքս-աղիքային տրակտը:
Խանջյանն ահնար է համարել ցեղասպանության մասին ֆիլմից հայ հանդիսատեսի ակնկալիքներն ամբողջովին բավարարելը:
ԱԺ պատգամավոր, դե յուրե դեռևս ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Սերժ Սարգսյանի իմպիչմենտի մասին իր օրինագծի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ հայտնի իրադարձություններից հետո Հայ ազգային Կոնգրեսի ղեկավարությունից ամեն ինչ սպասում է:
2015թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արձանագրվել է մանրէաբանական ծագման սննդային թունավորման` բոտուլիզմի 5 դեպք` 8 տուժածով: Թունավորումների պատճառը հիմնականում եղել է տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումը:
«Դուք նշում եք, որ դրա համար դեմ առ դեմ հանդիպման կարիք կա: Խնդիր չեմ տեսնում: Ավելին, կարծում եմ, որ իբրև նման հանդիպման անհնարինության փաստարկ Ձեր կողմից բերված պատճառաբանություններն ամենևին տեղին չեն: Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձնազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵԱՀԿ մասնակից պետությունների դեսպանների հետ:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ ՔԿ հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձն իր խնդրանքով 15 հազ. ՀՀ դրամի դիմաց հիմնարկի տարածք է տեղափոխել փաթեթավորված բջջային հեռախոս:
Այսօր Ազատության հրապարակում պետք է կայանար ոչ իշխանական եռյակի համազգային հավաքը, որը սակայն հայտնի պատճառներով տեղի չունեցավ: Փոխարենը այսօր Ազատության հրապարակում միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր՝ իր կուսակիցներով:
Կրակոցներ աներոջ ուղղությամբ:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները ներառում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերի վերլուծությունը:
2015 թ. փետրվարի 20-ին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում տեղի ունեցավ կառավարման խորհրդի արտահերթ նիստ, որի օրակարգում խորհրդի նախագահի ընտրությունն էր:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Խնկո Ապոր փողոցի թիվ 2 հասցեից բերման են ենթարկել ԻԻՀ քաղաքացի:
Այս մասին հայտնել են Der Spiegel-ի աղբյուրները:
2014 թ. հունվարի 27-ին ոստիկանության Տաշիրի բաժնում արձանագրված 1952 թ. ծնված Զոյա Մկրտչյանի սպանության դեպքը մեծ հնչեղություն ստացավ:
Երեւանի քննչական վարչությունում շարունակվում է Երևանում փետրվարի 19-ին տեղի ունեցած 4 անձի վրաերթի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։
Պատասխանելով 168.am-ի հարցին՝ արդյոք «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելո՞ւ է ՀԱԿ-ի հրավիրած մարտի 1-ի հանրահավաքին, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե ինքն այդ օրը լինելու է Չինարիում, ուստի չի մասնակցելու: Իսկ ինչ վերաբերում է «Ժառանգության» մյուս ներկայացուցիչներին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե նրանք, ովքեր Երևանում են լինելու, երևի կմասնակցեն:
Ազատության հրապարակում կազմակերպված ասուլիս-հավաքի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ եռյակ այլևս գոյություն չունի: Նրա խոսքով՝ իրենք մեկ տարի շարունակ պայքարել են եռյակի ուժերի հետ, բայց այսօր նրանք այդպես էլ չեկան Ազատության հրապարակ, ինքը մենակ է այնտեղ կանգնած, այն դեպքում, երբ, ըստ նրա՝ կիարկի օրը եռյակի առաջնորդները պայմանավորվել են մյուս երկու ուժերը ևս պետք է լինեն Ազատության հրապարակում:
Եթե ձեռք բերվի համապատասխան պայմանավորվածություն, ապա ածուխը կարող է Իրան մատակարարվել Տագանռոգի նավահանգստի միջոցով:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, ասաց, թե ինքը չի կարող պատասխանել Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի բանավոր և գրավոր հայտարարություններին:
Այս պահին Ազատության հրապարակում տեղի է ունենում «Ժառանգության» հավաքը: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանում է լրագրողների հարցերին:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 19-ին Վիեննայում հանդիպում է ունեցել Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ: Կողմերը քննարկել են մարտ ամսին ԱԺ փոխնախագահի` Չեխիա կատարելիք այցի մանրամասները:
Վյաչեսլավ Չիրիկբայի գլխավորած պատվիրակությունը Թուրքիա է այցելել փետրվարի 10-15-ին:
Քիչ առաջ 168.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ գործարար Խաչատուր Սուքիասյանը վերջերս հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է գործարարի կողմից: Նշել էինք նաև, որ մենք այս օրերին փորձել էինք բազմիցս Խ. Սուքիասյանից անձամբ ճշտել հանդիպման շարժառիթը, սակայն շուրջ 1 շաբաթ գործարարի օգնականը չէր կարողանում կապ հաստատել նրա հետ:
Իրանում խորհրդարանական նախորդ ընտրություններն անցկացվել են երկու փուլով` 2012 թվականի մարտի 2-ին ու մայիսի 4-ին:
«Մարտի 1-ին կլինի շատ հուժկու հանրահավաք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Խոսքն առաջին հերթին գնում է օտարազգիների մասին, որոնք ամուսնություն են ձևակերպում` Ռուսաստանում ժամանակավոր կեցության իրավունք կամ էլ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար: