Բաժիններ՝

2014 թվականին գազի արտահանումից Ռուսաստանի եկամուտները նվազել են 18.6 տոկոսով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` 2014 թվականին գազի արտահանումից Ռուսաստանի եկամուտները կազմել են 54 միլիարդ և 730 միլիոն դոլար: Դա 18.6 տոկոսով զիջում է 2013 թվականի ցուցանիշին, որը կազմել է 67 միլիարդ և 232 միլիոն դոլար:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը: 2014 թվականի դեկտեմբերին ու 2015 թվականի հունվարին Ռուսաստանն արտահանել է 172.6 միլիարդ խորանարդ մետր գազ, որոնցից 124.6 միլիարդ խորանարդ մետրը` հեռավոր երկրներ, իսկ 48 միլիարդ խորանարդ մետրը` ԱՊՀ-ի երկրներ:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարության տվյալներով` 2014 թվականին Ռուսաստանում գազի արդյունահանումը կազմել է 640.3 միլիարդ խորանարդ մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս