Սեֆիլյանն ուզում էր Րաֆֆու շտա՞բը ղեկավարել. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Ինչպես տեղեկացնում են դաշնակցական մեր աղբյուրները՝ ժիրայր Սեֆիլ յանը, ճիշտ, է շատ հայրենասեր տղա է, սակայն նրան հատուկ է նաեւ «բուրջ– համուդյան», խմբապետական մտածողությունը. «90-ականներին, երբ Լեւոնն արգելափակել էր մեր կուսակցությունը, ժիրոն անվերջ պահանջում էր ելնել– պայքարել-ապստամբել՝ խիստ արմատական քայլերի գնալ, մենք թույլ չէինք տալիս, նրա՝ կուսակցությունից հեռացման պատճառներից մեկն էլ հենց դա էր»։

Ի դեպ, նմանատիպ խոսակցություն ժիրայր Սեֆիլյանն ունեցել է նաեւ 2013-ին՝ նախագահի թեկնածու Րաֆ ֆի Հովաննիսյանի հետ, որի հետ մշտապես գտնվել է ջերմ բարեկամական հարաբերությունների մեջ։ Նա Րաֆֆուն հորդորել է, որ իրեն անպայման նշանակի իր շտաբի պետ, որպեսզի ինքը թույլ չտա որեւէ «ավելորդ» բան ու անհրաժեշտության դեպքում դիմի խիստ արմատական քայլերի։ Րաֆֆին չի համաձայնել։

Դա է նաեւ եղել պատճառը, որ որեւէ մեկին Րաֆֆի Հովհաննիսյանն այդպես էլ չնշանակեց շտաբի պետ եւ անձամբ ինքն էր համակարգում շտաբի աշխատանքները»։

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս