Բաժիններ՝

Ժամանակակից սարքավորումների ազդեցությունը երեխաների վրա

Այժմ ամբողջ աշխարհը ողողված է ժամանակակից սարքավորումներով՝ խելացի հեռախոսներ, պլանշետներ և թվային այլ սարքավորումներ: 2007թ. հետազոտությունների տվյալներով՝ ամեն տարի ավելի ու ավելի շատ երեխաներ  են սկսում տառապել հիշողության կորստով, անուշադրությամբ, ինքնակառավարման ցածր մակարդակով, ճանաչողական շեղումներով,  դեպրեսիաներով:

Հետազոտությունները ցույց են տվել, որ թվային սերնդի ներկայացուցիչների ուղեղում այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, ինչպիսիք հատուկ են գանգուղեղային վնասվածքներին և դեմենցիայի նախնական փուլին, որը հիմնականում զարգանում է մեծ տարիքում: Դեմենցիան (dementia) ձեռքբերովի թուլամտությունն է, նախկինում ձեռք բերած գիտելիքների և պրակտիկ հմտությունների այս կամ այն աստիճանի կորստով և նորերի ձեռքբերման դժվարացմամբ կամ անհնարինությամբ, ճանաչողական ֆունկցիայի կայուն իջեցումն է։

 

Դրան հավատալը բարդ է, բայց միջին 7 տարեկան եվրոպացին իր կյանքի ավելի քան մեկ տարին անցկացնում է էկրանների առջև, իսկ 18 տարեկանը՝ ավելի քան 4 տարի:

Ուղեղը պետք է զարգացնել և սնուցել: Մեր բոլոր որոշումները, գործողությունները, բարդ խնդիրների լուծումներն ու խորաթափանց մտածելը մեր ուղեղի վրա իրենց հետքն են թողնում: Բրիտանացի պրոֆեսոր և հոգեբան Տանյա Բիրոյի խոսքերով՝ ոչինչ չի կարող փոխարինել նրան, ինչ երեխաները ստանում են սեփական, ազատ և անկախ մտածելակերպից, երբ նրանք ուսումնասիրում են ֆիզիկական աշխարհը և բախվում ինչ-որ նոր բանի:

IS099T8SLՁեզ կապշեցնի այն փաստը, որ 1970 թվականից սկսած՝ երեխաների ակտիվության շառավիղը 90%-ով կրճատվել է: Աշխարհը դարձել է սմարթֆոնի էկրանի չափ: Երեխաները մոռացել են, և, որ ամենակարևորն է,  չգիտեն, թե որքան լավ էր անձրևի տակ վազելը, նավակներ բաց թողնելը, ծառ բարձրանալը կամ պարզապես զրուցելը: Նրանք ժամերով նստում են՝ խորացած հեռախոսների մեջ, սակայն անհրաժեշտ է  զարգացնել իրենց մկանները, իմանալ ռիսկերի մասին, որոնք կյանքը պատրաստել է իրենց համար, և պարզապես, շփվել իրենց ընկերների հետ: «Զարմանալի է, թե ինչ արագությամբ է զարգանում նոր միջավայրը, որտեղ համը, հոտառությունը և շոշափելիքը չեն գործում, որտեղ մենք ժամերով նստում ենք էկրանների առջև, այլ ոչ թե՝ զբոսնում մաքուր օդում և ժամանակ անցկացնում մեր ընկերների հետ»,- ասում է Սյուզան Գրինֆիլդը:

Ուղեղը ձևավորվում է, երբ դրա համար կան արտաքին ազդակներ և, որքան շատ են դրանք, այնքան ավելի լավ՝ ուղեղի համար: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երեխաներն ուսումնասիրեն ֆիզիկական աշխարհը, բայց ոչ վիրտուալ ձևով: Սա անհրաժեշտ է աճող ուղեղի համար այնպես, ինչպես անհրաժեշտ էր հազար տարի առաջ:

Երեխային նաև անհրաժեշտ է առողջ և ամբողջական քուն, բայց ժամանակակից երեխաներն ի վիճակի չեն պոկվել համացանցից և համակարգչային խաղերից: Սա կրճատում է իրենց քունը և բերում խանգարումների:

Ձեզ թվում է, թե երեխաները դարձել են առավել խելացի համացանցի՞ շնորհիվ:

«Ես վախենում եմ, որ թվային տեխնոլոգիաները կբթացնեն ուղեղը՝  այն հավասարեցնելով այնպիսի երեխաների ուղեղին, որոնց ուշադրությունը շեղվում է ավելորդ ձայներից ու վառ լույսից, որոնք չեն կարողանում կենտրոնանալ և ապրում են այս պահով»,- ասում է Սյուզեն Գրինֆիլդը:

Այս ամեն ինչը կարելի է փոխել: Բավական է միայն սահմանափակել բոլոր տեսակի սարքավորումների օգտագործումը:

 

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս