Բաժիններ՝

Արքայական էջեր` սոցցանցերում

@KensingtonRoyal – այս հասցեով Twitter-ում և Instagram-ում այժմ հնարավոր է գտնել Քեմբրիջի դուքս Ուիլյամի և դքսուհի Քեթրինի ընտանեկան լուսանկարները, ինչպես նաև արքայազն Հարրիի նկարները: Օգոստոսյան ընտանիքի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները բացել են Բուքինգեմյան պալատի էջից առանձին էջեր` սոցիալական կայքերում, որտեղ հրապարակում են նորություններ, Royal Foundation հիմնադրամի բարեգործական միջոցառումները և, իհարկե, երիտասարդ արքայազն Գեորգի լուսանկարները:

609x608_0xd42ee42a_17856878261421325017

Նախորդ տարվա հոկտեմբերին իր իր առաջին հաղորդագությունը սոցցանցում տեղադրեց թագուհի Ելիզավետա Երկրորդը: Նրա մասին նորություններին կարելի էր հետևել 2009 թվականից, հետևյալ հասցեով`@BritishMonarchy, բայց առաջ հրապարակումներն անձամբ ինքը` թագուհին չէր անում, այլ` պալատական գրասենյակի ներկայացուցիչները:

queen

Անցած տարվա վերջերին Instagram-ին միացավ Հորդանանի թագուհի Ռանիա Ալ-Աբդուլլահը: Նրա էջում տեղադրված առաջին նկարն իր և Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի լուսանկարն էր: Ինստագրամում նրան կարելի է հետևել այս հասցեով` @queenrania.

608x609_0xd42ee42a_380249961421325846

608x607_0xd42ee42a_12455386141421327059

Նորվեգիայի արքայադուստր Մեթթե Մարիթն ունի էջեր գրեթե բոլոր սոցկայքերում. ֆեյսբուքում` facebook.com/Kongehuset , թվիթերում` @CrownPrincessMM, իսկ վերջերս միացել է նաև Instagram-ին` crownprincessmm:

690x459_1_3e24cb061045287e1abaae7cca3ba4b8@2048x1365_0xd42ee42a_1616382351421326049

690x458_1_d7022d6adf5db16d033ffb294c11588e@800x532_0xd42ee42a_20927881651421324861

Պատրաստեց ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս