«Ռոսնեֆտը» ձեռք է բերել Փոթիի նավահանգստի բաժնետոմսերի մի մասը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացական երեք գերատեսչություն ներկայումս ուսումնասիրում է ռուսական «Ռոսնեֆտ» պետական նավթագազային ընկերության կողմից Փոթիի նավահանգստի բաժնետոմսերի գնման իրավական կողմը:

Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: Վերջինս կառավարության նիստի ավարտին նման պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք «Ռոսնեֆտը» դրանով իսկ չի խախտո՞ւմ «Օկուպացված տարածքների մասին» օրենքը.

«Այդ գործարքն իրականացվել է մեզանից անկախ: Ես համապատասխան հանձնարարականներ եմ տվել էկոնոմիկայի, արդարդատության ու արտաքին գործերի նախարարություններին՝ համատեղ ուսումնասիրելու համար տվյալ հարցի իրավական կողմը: Երբ ավարտվի հետազոտությունը, ես կհայտնեմ արդյունքների մասին»:

Առկա տեղեկատվության համաձայն՝ Փոթիի նավթային տերմինալի ու Galf բենզալցակայանների մի մասն անցել են «Ռոսնեֆտին»: Ներկայումս դեռ հայտնի չէ գործարքի ծավալը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031