Բաժիններ՝

Մողերինին ԵՄ-ի երկրներին կոչ է արել դիտարկել Ռուսաստանի հետ համագործակցության վերականգնման հնարավորությունը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին ԵՄ-ի երկրներին կոչ է արել դիտարկել մի շարք ոլորտներում Ռուսաստանի հետ համագործակցության վերականգնման հնարավորությունը:

Մողերինին դրանց թվում հիշատակել է գլոբալ դիվանագիտություն ու առևտուրը: Նա ընդգծել է, որ Եվրոպայում Ռուսաստանից ակնկալում են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման ուղղությամբ աստիճանական քայլերի կատարում:

Հունվարի 19-ին Բրյուսելում տեղի է ունենալու ԵՄ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարների նիստը, որից առաջ էլ այդ երկրների կառավարություններին ուղարկվել է 4 էջանոց փաստաթուղթ:

Դրանում նաև ընդգծվում է, որ ԵՄ-ը կարող է դիտարկել Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Իրանի, ԿԺԴՀ-ի, Պաղեստինի, ինչպես նաև Էբոլա վիրուսի հարցերում դիտարկելու Ռուսաստանի հետ համագործակցության վերականգնման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս