
ԿԺԴՀ-ն իր կիբեր զորքերի թվակազմը հասցրել է մինչև 6000 մարդու

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ն իր կիբեր զորքերի թվակազմը հասցրել է մինչև 6000 մարդու: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ՊՆ-ը: Հարավկորեացի զինվորականները կարծում են, որ այդ զորքերի նպատակը Հարավային Կորեայում ֆիզիկական ու հոգեբանական կաթված հասցնելն է:
Հարավային Կորեայի ՊՆ-ը կարծում է, որ ԿԺԴՀ-ի կիբեր զորքերը կարող են օգտագործվել ռազմական գործողությունների ղեկավարման կենտրոններին ու ազգային ենթակառուցվածքներին վնասելու համար:
Ոչ վաղ անցյալում Հարավային Կորեայի գլխավոր դաշնակից ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ էր սահմանել ԿԺԴՀ-ի նկատմամբ` Sony Pictures Entertainment-ի վրա կիբեր հարձակում ձեռնարկելու համար: Փհենյանը հերքել էր այդ հարձակմանն իր մասնակցությունը: