Նախորդ տարվա նոյեմբերի վերջին Անկարայի 7-րդ դատարանը վճռել էր արգելել նորաստեղծ խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները, որը հետաքննում է նախկին չորս նախարարների հանդեպ հետաքննության ընթացքը, որոնք մեղադրվում են կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ: Չնայած դրան` մի շարք թերթեր` ներառյալ Today’s Zaman-ը, հայտարարել էին, որ մտադիր չեն ենթարկվել տվյալ որոշմանը:
Թուրքիայում տուգանել են կոռուպցիոն սկանդալը լուսաբանած հեռուստաալիքներին
МК-Турция-ի փոխանցմամբ` Ռադիոյի ու հեռուստատեսության հարցերով հանձնաժողովը (RTÜK) խոշոր տուգանքներ է սահմանել այն հեռուստաալիքների համար, որոնք լուսաբանել են 2013 թվականի դեկտեմբերյան իրադարձությունները («Մեծ կաշառք»)` կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին չորս նախարարների մասնակցությամբ: Հեռուստաալիքները տուգանվել են «հեռարձակման ոլորտի խախտումների» համար:
Իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության ներկայացուցիչների քվեների շնորհիվ, որոնք հանդիսանում են RTÜK-ի անդամներ, արդեն իսկ տուգանվել են Samanyolu Haber TV-ն ու Halk TV-ը (100.000 լիրայով): Խորհրդի հաջորդ նիստում դիտարկվելու է մի շարք այլ հեռուստաալիքներին (Fox TV, CNN Türk, Bugün TV) տուգանելու հարցը: