
2014 թվականին Վրաստան է այցելել Ռուսաստանի 810.233 քաղաքացի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` 2014 թվականին Վրաստան է այցելել Ռուսաստանի 810.233 քաղաքացի, ինչը 42.847-ով ավելին է` համեմատած 2013 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ: Այս տվյալները ներկայացրել է Վրաստանի ՆԳՆ-ը:
Նախորդ տարի Ռուսաստանից Վրաստանից ժամանածների մոտ կեսը` 413.144 մարդ, Վրաստանի տարածք է մուտք գործել «Վերին Լարս-Կազբեգի» սահմանային անցակետով: Ընդհանուր առմամբ` 2014 թվականին Վրաստանի պետական սահմանը հատել է 5.493.492 այցելու, ինչը 1.9 տոկոսով ավելին է` համեմատած 2013 թվականի հետ: