
Իտալիայում գործազրկության մակարդակը հասել է ռեկորդային ցուցանիշի

Lenta.ru-ի փոխանցմամբ` Իտալիայում գործազրկության մակարդակը հասել է պատմական ռեկորդային ցուցանիշի` կազմելով աշխատունակ բնակչության 13.4 տոկոսը: Դա բացարձակ ռեկորդ է` սկսած 1977 թվականից: Այս մասին նշված է Իտալիայի վիճակագրության ազգային ինստիտուտի (ISTAT) կայքում:
ISTAT-ի տվյալներով` նախորդ տարվա նոյեմբերին Իտալիայում գրանցված է 22.310.000 աշխատող, ինչը 0.2 տոկոսով ավելի պակաս է, քան` հոկտեմբերին: Իսկ գործազուրկ իտալացիների թիվը կազմել է 3.457.000 մարդ: Դա 1.2 տոկոսով ավելին է` համեմատած նախորդ տարվա հոկտեմբերի հետ:
Գործազրկությունն ամենաշատն աճում է երիտասարդության շրջանում (15-24 տարեկան): Ընդհանուր առմամբ, երիտասարդ իտալացիները կազմում են երկրի գործազուրկների 43.9 տոկոսը: