
Brent տեսակի նավթի գինը 2009 թվականից հետո առաջին անգամ նվազել է 50 դոլարից

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Brent տեսակի մեկ բարել նավթի գինն այսօր լոնդոնյան նավթային բորսայում նվազել է 50 դոլարից և կազմել է 49.98 դոլար: Դա ամենացածր ցուցանիշն է` սկսած 2009 թվականից:
Այսօր մեկ բարել նավթի ինքնարժեքը նվազել է 2.15 տոկոսով (1.12 դոլարով): Նավթի գնանկումը կաված է ցածր պահանջարկի և շուկայում առաջարկի ավելցուկի մտավախությունների հետ: