Ողբերգական դեպք՝ Ախուրյան գյուղում. ասֆալտ-բետոնի գործարանում հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու մոխրացած դին
Դեկտեմբերի 28-ին, ժամը 09.49-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Գյումրու խճուղի միվ 1 հասցեյում գտնվող «Մերձմոսկովյան ՃՇՇ» ՓԲԸ տարածքում այրվում է վագոն-տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է պահակակետում, ինչի հետևանքով 1947թ. ծնված Վ.Վ.-ն մահացել է:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն