Բաժիններ՝

«Անահիտ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմը պատրաստ է մեծ էկրան բարձրանալուն (տեսանյութ)

1tv.am-ը գրում է. Ավարտվել են անվանի գրող Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին նվիրված ֆիլմի աշխատանքները: Օրերս մեծ էկրան կբարձրանա նրա «Անահիտ» հեքիաթի մոտիվների հիման վրա ստեղծված համանուն լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Հերոսներին հնչունավորել են բազմաթիվ հայտնի դերասաններ: Այն կսկսի ցուցադրվել դեկտեմբերի 27-ից «Մոսկվա» կինոթատրոնում:

Մուլտֆիլմում արծարծվում են սիրո, գթասրտության եւ համբերատարության թեմաները: «Անահիտը» ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով ու եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ:

Ի դեպ, անիմացիոն ֆիլմը կթարգմանվի այլ լեզուներով ու կներկայացվի մի շարք միջազգային փառատոների:

Մանրամասները` տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031