Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Փարաքարում. կա 3 զոհ (լուսանկարներ)

Դեկտեմբերի 25-ին, ժամը 02.08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին` Մուսալեռ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 միջպետական ավտոճանապարհի Երևան-Էջմիածին հատվածի 12-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 DZ 281 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել հանդիպակած պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել անձը չպարզված 3 քաղաքացի, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ երրորդը՝ հոսպիտալացման ճանապարհին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և սահմանազատել տարածքը:

IMG_0713-11984-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_0724-11985-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_0726-11986-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_0732-11988-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_0849-11994-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031