Փորձել են «փա՞յ» մտնել հիվանդանոցում. Առավոտ
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում մոտ երկու տարի առաջ «Բի Բի Ջի» կոչվող մասնավոր հիվանդանոց էր գործում, որը հագեցած էր ժամանակակից սարքավորումներով: Հիվանդանոցը սպասարկում էր տարածաշրջանի բնակիչներին, եւ նրանք այլեւս ստիպված չէին լինում որակյալ բուժզննման կամ բուժման համար հասնել Երեւան: Այդ հիվանդանոցն արդեն փակվել է, չի գործում, իսկ աշխատողները մատնվել են պարապուրդի:
Aravot.am-ը ահազանգ էր ստացել, որ «Բի Բի Ջի» հիվանդանոցի փակվելն այնքան էլ պատահական չի եղել, որ դրա մեջ ազդեցիկ մարդկանց մատն է խառը:
Ըստ ահազանգի, այդ հիվանդանոցը Լիճք գյուղում կառուցել է «ԲԱՄՕ» գրուպի սեփականատեր Մուրադյան եղբայրներից մեկը: Եվ հենց Մուրադյան եղբայրներն էլ ստիպված փակել են այն, քանի որ այդ մարդիկ աչք է դրել հիվանդանոցի վրա եւ փորձել է պարտադրել նրանց, որ հիվանդանոցի բաժնեմասի 50%-ը իրեն «նվիրեն», այսինքն՝ փայ մտնի: Նրանք էլ ջղայնացած ու ճարահատյալ ընդհանրապես փակել են հիվանդանոցը՝ «ոչ մեզ ոչ քեզ» սկզբունքով:
Այդ առնչությամբ Aravot.am-ը առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչու է այդ հիվանդանոցը, որը շատ լավ ծառայում էր համայնքի բնակիչներին, հանկարծ փակվել: Նախարարությունից ասացին, որ դա մասնավոր հիվանդանոց է, եւ իրենք իրավասու չեն եւ տեղեկատվություն չունեն դրա մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝