Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարում է՝ Քոչարյան-Սարգսյան հանդիպում չի եղել. ԳԱԼԱ

Այսօր «Հայկական ժամանակը», հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ մոտ մեկ ամիս առաջ հանդիպել են Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը, քննարկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրվելու հարցը։

Ըստ ՀԺ-ի՝ Ս. Սարգսյանը Քոչարյանին տեղյակ է պահել, թե Սեյրան Օհանյանը մեծ հավանականությամբ կդառնա 2018 թվականի նախագահական ընտրություններում իշխանության թեկնածուն:

Քոչարյանն ասել է, որ Օհանյանն իր համար կարող է ընդունելի թեկնածու լինել, բայց որևէ հավաստիացում չի տվել, թե սեփական թեկնածությունը չի առաջադրի 2018-ի ընտրություններում:

Սակայն ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակը ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերքեց այդ հանդիպման ու քննարկումների մասին տեղեկություններն՝ ասելով, որ նման հանդիպում ու քննարկում չի եղել:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031