Առաջին տիկինն Ամանորի նախաշեմին այցելել է «Մուրացան» հիվանդանոցում բուժվող մանուկներին. «Արմենպրես»
Ամանորի նախաշեմին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանուկներին հաճելի անակնկալ է մատուցել Հայաստանի Հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբˋ դեկտեմբերի 24-ին հանրապետության Նախագահի տիկինն Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ այցելել է մանկական հիվանդանոցˋշնորհավորելու մանուկների Նոր տարին և Սուրբ ծնունդը:
Նախագահի տիկինը նախ մասնակցել է հիվանդանոցում բուժվող մանուկների գեղանկարների ցուցահանդեսին, ապա անձամբ է վարել ամանորյա տոնական հանդեսը: Երեխաների Նոր տարին շնորհավորելու էին եկել «Կոմպաս» բենդը և «Մանկական Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած Բեթին: Երեխաները կատարել են նաև տիկին Սարգսյանի հեղինակած «Արև ենք մենք» երգը, որին միացել են դահլիճում գտնվող երեխաները:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: