Բաժիններ՝

Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը հայտարարել էր, որ օրինագծի նպատակը Ուկրաինայի անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության պաշտպանության ապահովման հավելյալ մեխանիզմների ստեղծումն է:

Օրինագծին կից բացատրագրում նշված է, որ Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը, որն ամրապնդված է 2010 թվականի հուլիսի 1-ի «Ներքին ու արտաքին քաղաքականության սկզբունքների մասին» օրենքում, անարդյունավետ է եղել՝ կապված արտաքին ագրեսիայից ու ճնշումներից պետության անվտանգության չապահովելու հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին մեղադրել է Ուկրաինան Ռուսաստանի պոտենցիալ ռազմական հակառակորդի վերածելու մեջ՝ կապված երկրի ոչ բլոկային կարգավիճակը վերացնելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031