Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, սակայն միայն Աբխազիայի ու Ցխնիվալի շրջանի հարցերը քննարկելու համար:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին: Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանն ուրախ կլինի Մոսկվայում տեսնել Վրաստանի կառավարության յուրաքանչյուր ներկայացուցչի՝ հավելելով, որ առաջին փուլում պետք է առնվազն հաստատվեն մշտական շփումներ:
Դրա հետ կապված՝ Իմերլիշվիլին հայտարարել է. «Ապաօկուպացումը, հարկադիր վերաբնակների վերադարձը, Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի հետ համաձայնագիրը …: Եթե խոսք գնա այս թեմաների մասին, ապա նախագահը պատրաստ է (Պուտինի հետ հանդիպմանը): Եթե խոսքն առնչվում է այլ թեմաների, ապա գոյություն ունի Ժնևյան ձևաչափ, որի շրջանակներում քննարկվում են քաղաքական այլ հարցեր»:
Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Պատարայան նույնպես հայտարարել է, որ Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ, սակայն անհրաժեշտ է վերլուծել այդ հանդիպման նպատակահարմարությունը: