
Թուրքական դատարանը որոշել է կալանքի տակ առնել Ֆեթհուլլահ Գյուլենին

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը որոշում է կայացրել ԱՄՆ-ում բնակվող իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենին կալանքի տակ առնելու մասին: Դա իրականացվել է «զուգահեռ կառույցի» դեմ պայքարի շրջանակներում:
Դատարանը որոշել է կալանքի տակ չառնել Zaman թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըին, ով ձերբակալվել էր օրեր առաջ և միևնույն ժամանակ որոշել է կալանքի տակ առնել Ֆեթհուլլահ Գյուլենին: Նա մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպություն ղեկավարելու» մեջ:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք Ֆեթհուլլահ Գյուլենի հարցով դիմելու են Ինտերպոլին: