Բաժիններ՝

Ադրբեջանը վարում է անկախ քաղաքականություն. Իլհամ Ալիև

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը վարում է անկախ քաղաքականություն. «Որևէ օտար իշխանություն չի կարող ազդել մեր կամքի վրա: Մենք որևէ մեկի թելադրանքով չենք անում ու չենք անելու որևէ բան:

Մեր հաջողության հիմքը կազմում է Ադրբեջանի կառավարության ու ժողովրդի միջև միասնությունը, և մենք պետք է մշտապես ամրապնդենք այդ միասնությունը: Կենսակամակարդը պետք է լինի էլ ավելի բարձր, և երկրի միջազգային իմիջը պետք է լինի էլ ավելի ուժեղ:

Այժմ մենք պատրաստ ենք արտահանել ոչ միայն նավթ և գազ, այլև՝ մեր ինտելեկտուալ արտադրանքը: Այնտեղ, որտեղ կա գիտատեխնիկական առաջընթաց, կա զարգացում: Ադրբեջանի քաղաքացիները երբևէ չեն զգա նավթի գնանկման հետևանքները: Մենք ունենք տնտեսական ուժեղ հիմք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031