Բաժիններ՝

Քաղաքականությամբ զբաղվելը Խոդորկովսկու իրավունքն է. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կազմակերպված մամուլի մեծ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «ՅՈՒԿՕՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ.

«Պարոն Խոդորկովսկին դիմել է ներման մասին խնդրանքով, համենայն դեպս ուղարկել է համապատասխան թուղթ և, կարծես թե, չէր պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ: Սակայն երբ ես որոշում ընդունեցի ներման մասին՝ չառաջնորդվեցի նրանով, թե նա ինչ կարող է անել կամ չի կարող անել, զբաղվելու է քաղաքականությամբ, թե ոչ:

Դա նրա ընտրությունն է, և նա իրավունք ունի դա անել այնպես, ինչպես և Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի, եթե համապատասխանում են չափանիշները, այդ թվում նաև երկրի բարձրագույն պաշտոնները զբաղեցնելու համար»:

Պուտինը Խոդորկովսկու ներման մասին որոշումը կայացրել է 1 տարի առաջ՝ համապատասխան հրամանը ստորագրելով դեկտեմբերի 20-ին: Դրանից ժամեր անց Խոդորկովսկին ազատ է արձակվել և նույն երեկոյան էլ մեկնել է Գերմանիա: Խոդորկովսկին ազատազրկման մեջ անցկացրել է 3709 օր: Ազատվելու համար նրան մնացել էր 246 օր:

Խոդորկովսկին ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Ռուսաստանի նախագահ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031