
Ռուսաստանի Կենտրոնական բանկը չի պլանավորում հաստատել ռուբլու ֆիքսված փոխարժեք. Պուտին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանաի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկը չի պլանավորում հաստատել ռուբլու ֆիքսված փոխարժեք: Պուտինը հիշեցրել է, որ համանման միջոցներ ձեռնարկվել են Ուկրաինայում, սակայն դրանք չեն տվել դրական արդյունքներ:
Պուտինը շոշափել է նաև արժութային չարաշահումների թեման. ««Սպեկուլյանտը» քրեական հասկացություն չէ: Դա կարող են լինել թե՛ օտարազգիները, թե՛ մեր ընկերությունները: Դա լիովին համապատասխանում է յուրաքանչյուր շուկայատնտեսության պրակտիկային: Նրանք (սպեկուլյանտները) հայտնվում են մշտապես, երբ անհրաժեշտ է գումար վաստակել»:
Պուտինի խոսքերով՝ տնտեսության դիվերսիֆիկացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մեծ թվով միջոցներ: Պուտինն ընդգծել է, որ չի կասկածում, որ իրենց ամեն դեպքում հաջողվելու է դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը: Նա մանրամասնել է, որ պատժամիջոցների ազդեցությանը բաժին է ընկնում ռուսական էկոնոմիկայի խնդիրների 25-30 տոկոսը: