Բաժիններ՝

ՌԴ Պետդումայի դիտարկմանն է ներկայացվել քաղաքացիների մնալու կարգի մասին Հայաստանի հետ համաձայնագիրը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի դիտարկմանն է ներկայացրել մի երկրի քաղաքացու կողմից մյուս երկրի տարածքում մնալու կարգի վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը:

Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության կայքում: Համաձայնագիրը կանոնակարգում է երկու երկրների տարածքում Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքացիների մնալու կարգը՝ նրանց հնարավորություն տալով երկու երկրներում 30 օր գտնվել՝ առանց միգրացիոն հաշվառում անցնելու:

Համաձայնագիրը ստորագրվել է 2014 թվականի հուլիսի 11-ին, Սոչիում: Օրինագիծը պատրաստել են ՌԴ ԱԳՆ-ն ու Դաշնային միգրացիոն ծառայությունը: Ռուսաստանի կառավարությունն այն դիտարկել ու հավանության է արժանացրել 2014 թվականի դեկտեմբերի 4-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031