Բաժիններ՝

Չավուշօղլուն ու Մամեդյարովը քննարկել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթգծի հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կարսում տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի ու Էլմար Մամեդյարովի երկկողմ հանդիպումը: Հանդիպումը կայացել է Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման շրջանակներում:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմավարական կապերի զարգացման մակարդակի կապակցությամբ: Ընդգծվել է, որ եռակողմ հանդիպումն իր ներդրումը կունենա տարածաշրջանային համագործակցության ու կայունության մեջ:

Չավուշօղլուն ու Մամեդյարովն ընդգծել են «Անդրանատոլիական» գազատարի ու «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կարևորությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային այլ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031