Բաժիններ՝

Երկրում գոյություն չունի տնտեսական ճգնաժամ. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կործում է, որ ընդդիմության պնդումներն անհիմն են, և որ երկրում գոյություն չունի տնտեսական ճգնաժամ ու ազգային արժույթի՝ լարիի ճգնաժամ (լարիի փոխարժեքն ակտիվորեն սկսել է նվազել նոյեմբերի 20-ից):

Գարիբաշվիլին ընդգծել է, որ ներկայիս ծանր իրավիճակում իրենք կարողացել են հասնել հաջող քաղաքականության. «Ցանկանում եմ բնակչությանը հայտնել, որ տարածաշրջանում տիրում է շատ բարդ տնտեսական ու քաղաքական իրավիճակ՝ Ուկրաինայում, Թուրքիայում, հարևան երկրներում, բնականաբար նաև Ռուսաստանում:

Բնականաբար, այդ ամենն անդրադառնում է մեր տնտեսության, մեր լարիի վրա: Վրաստանն ունի տպավորիչ տնտեսական աճ: Մինչև տարեվերջ տնտեսական աճը կկազմի 5.2 տոկոս, իսկ հնարավոր է՝ ավելի շատ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031