Բաժիններ՝

ՀՀ կենտրոնական բանկը և KfW զարգացման բանկը ստորագրել են «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրի երկրորդ փուլի վարկային և դրամաշնորհի պայմանագրեր 

Հայ-գերմանական ֆինանսական գործակցության շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանիայի Դաշնության KfW զարգացման բանկի միջև կնքվել են «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» վարկային ծրագրի երկրորդ փուլի վարկային և դրամաշնորհի պայմանագրերը: Հատկացվող 15 մլն Եվրո վարկով ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով կվարկավորվեն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունները:

Միջոցների մի մասը կուղղվի «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի աջակցման» ներկայումս գործող ծրագրի շարունակությանը, մյուս մասը` գյուղատնտեսության ոլորտի արժեշղթաների պիլոտային ենթածրագրի ֆինանսավորմանը:

KfW բանկի կողմից հատկացվող դրամաշնորհի գումարը կազմում է 750 հազար Եվրո: Դրամաշնորհի միջոցները նախատեսված են տեխնիկական աջակցության` ծրագրի շահառուներին մատուցվող խորհրդատվական ծառայությունների ֆինանսավորման համար: Տեխնիկական աջակցությունն իրականացնելու է KfW կողմից մրցութային կարգով ընտրված խորհրդատվական ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս