Բաժիններ՝

Ուկրաինայում քրեական գործ են հարուցել Ռամզան Կադիրովի նկատմամբ

Lenta.ru-ի փոխանցմամբ`Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը «ահաբեկչական սպառնալիքի փաստով» քրեական գործ է հարուցել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի խորհրդական Մարկիյան Լուբկիվսկին:

Նրա խոսքերով` քրեական գործ հարուցելու համար հիմք են ծառայել Գռոզնու ահաբեկչությանն աջակցություն հայտնած ուկրաինացի պատգամավորների վերաբերյալ Կադիրովի արած հայտարարությունները:

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են միջազգային հետախուզում հայտարարել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը.

«Մենք պարտավոր ենք միջազգային հետախուզում հայտարարել ժամանակավորապես օկուպացված Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի տարածքներում գործող ռուսական ահաբեկչական բանդաների կազմակերպիչ ու ոգեշնչող Ռամզան Կադիրովի նկատմամբ: Այդպիսի արյունախում այլանդակները ենթակա են ոչնչացման ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի միջազգային նորմերի բոլոր կանոններով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս