Բաժիններ՝

Մահացել է Լավրենտի Բարսեղյանը

Կյանքի 77-րդ տարում դեկտեմբերի լույս 6-ի գիշերը մահացել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Լավրենտի Բարսեղյանը: Տեղեկությունն «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարաժական համալսարանի Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը` նշելով, որ ինսուլտից հետո Բարսեղյանը 20 օր կոմայի մեջ էր: Հոգեհանգստի օրվա հետ կապված դեռևս հստակություն չկա, սակայն, ըստ նախնական տեղեկատվության, այն կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 8-ին:

«168 Ժամի» աշխատակազմը ցավակցում է Լավրենտի Բարսեղյանի հարազատներին, ընկերներին և մտերիմներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս